Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Այս մասին լուրը Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ տեսչական մարմնի պաշտոնյա է ձերբակալվել:
«Աբրահամյանը ձերբակալվել է այսօր և նրա նկատամամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան»,-հայտնեցին Կոմիտեից։