Ռուս երգչուհի Զիվերտը հայտարարել է բեմից հեռանալու մասին և առողջական խնդիրների պատճառով չեղարկել է առաջիկա վեց ամիսների բոլոր համերգները, ինչպես հայտնում է նրա Telegram-ը։
«Բոլորդ շատ լավ գիտեք իմ առողջական խնդիրների մասին, որոնք սկսվել են գրեթե մեկուկես տարի առաջ, ինչի պատճառով չեղարկվել ու հետաձգվել են իմ միջոցառումները, այնպես է ստացվել, որ այդ խնդիրները նորից վերադարձել են իմ կյանք»,- ասաց նա։
Զիվերտի խոսքով՝ ինքը որոշ ժամանակ ներարկումներ է ընդունել՝ ցավը մեղմելու և աշխատելու համար, և փորձել է աչք փակել իր վիճակի վրա, սակայն հիմա դա անհնար է։
Զիվերտը հայտարարել է բեմից հեռանալու մասին
23:48, 21 փետրվար 2024