36 տարեկանում ու երկու բալիկից հետո վերադառնալ մեծ սպորտ, արդեն հերոսություն էր իմ կողմից։ Ուրախ եմ, որ կարողացա բարձրացնել մեր դրոշը, կապ չունի ինչ գույնի մեդալ էր, ես գոհ եմ։
Այս մասին «Զվարթնոցում» ասաց ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է։
Հարցին, թե մարզակոշիկները թողել էր մրցահարթակում, հիմա պաշտոնապես կհայտարարի՞ կարիերան ավարտելու մասին, Խուրշուդյանն ասաց․ «Երբ մարզակոշիկներս թողեցի մրցահարթակում, կարծում էի, թե մեդալ չունեմ: Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր: Սիրտս թողել եմ հարթակում, դա լեզուս է ասում, որ ուզում եմ վերջ տալ սպորտին»։
Ծանրամարտիկն ասաց, որ դեկտեմբերին աշխարհի առաջնությունն է, վնասվածքներ ունի, դրանք կբուժի, հետո մարզչական խումբը կորոշի, թե ինչ անել։