Ուրախ եմ, որ կարողացա մեր ազգի դրոշը բարձրացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, ով 55 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
«Պոկում վարժությունից հետո այդքան էլ հույս չունեի չեմպիոն դառնալու երկամարտի արդյունքում, բայց մեդալի հույս ունեի։ Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել»,-ասաց Գրիգորյանը։