Հետևեք մեզ։

Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է հասնել Կիև

13:00, 22 փետրվար 2024
Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է հասնել Կիև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ Ռուսաստանը կարող է հասնել Կիև. եթե ոչ հիմա, ապա հակամարտության մեկ այլ փուլում, քանի որ «սպառնալիքը գալիս է այնտեղից»։

 

Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Մեդվեդևը նշել է, թե «Կիևի ռեժիմը խամաճիկներ են, որոնք չունեն խիղճ, վախ իրենց երկրի ապագայի համար»։


«Որտե՞ղ կանգ առնել, չգիտեմ, կարծում եմ, որ դեռ շատ ու լրջորեն պետք է աշխատենք, Կիևը կլինի՞, այո, հավանաբար պետք է լինի Կիևը, եթե ոչ հիմա, ուրեմն գուցե այս հակամարտության զարգացման որևէ այլ փուլում», - ասել է Մեդվեդևը։