Հետևեք մեզ։

Վիգեն Էուլջեքջյանը հագուստը բաժանել է մյուսներին, երբ իմացել է, որ գերիների խմբի հետ Հայաստան է գալու․ այժմ նա կնոջից հագուստ և ուտելիք է խնդրել․ «Հրապարակ»

13:21, 22 փետրվար 2024
Վիգեն Էուլջեքջյանը հագուստը բաժանել է մյուսներին, երբ իմացել է, որ գերիների խմբի հետ Հայաստան է գալու․ այժմ նա կնոջից հագուստ և ուտելիք է խնդրել․ «Հրապարակ»

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, անցած ամիս տեսակապով խոսել է ամուսնու հետ: 
 
«Տեսակապով ենք Վիգենին տեսել անցած ամիս, նա ավելի հարմարված տեսք ուներ։ Ինձ պատմեցին, որ Վիգենը նույն բանտում է, սակայն տեղափոխվել է ավելի հարմար սենյակ», - «Հրապարակի» հետ զրույցում ասել է նա և նշել է, որ ամուսնու վիճակն ավելի լավ էր, քան նախորդ անգամ, նույնիսկ մի քիչ քաշ էր հավաքել։
 
Վիգենն իրենից հագուստ է խնդրել․ «Իր հագուստը բաժանել էր մյուս բանտարկյալներին, երբ իմացել էր, ու շուտով Հայաստան է վերադառնալու գերիների խմբի հետ, ու, փաստորեն, առանց հագուստ էր մնացել։ Նա ինձնից նոր հագուստ խնդրեց, իր սիրած ուտելիքներից եւ մեր նկարներն է խնդրել»,- ասել է կինը։
 
Կարմիր խաչի աշխատակիցները Վիգենի կնոջը տեղեկացրել են, որ նա որեւէ առողջական խնդիր այս պահի դրությամբ չունի։ Բայց Վիգենը խնդրել է կնոջը՝ իրեն ուղարկել նաեւ դեղեր, որոնք նա ստանում է Կարմիր խաչից։
 
Այժմ Լինդան սպասում է ամուսնու ամսվա վերջին հեռախոսազանգին` այս ամիս դեռեւս նամակ կամ որեւէ լուր չի ստացել նրանից։