Հետևեք մեզ։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը բռնաբարության համար դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

13:35, 22 փետրվար 2024
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը բռնաբարության համար դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման


Իսպանիայի դատարանը «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշին մեղավոր է ճանաչել Բարսելոնայի գիշերային ակումբում մի կնոջ բռնաբարության համար։

Նա դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման։

40-ամյա ֆուտբոլիստը, ով պատմության ամենաշատ պարգևատրված ֆուտբոլիստներից մեկն է, հերքել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան սեռական ոտնձգություն է կատարել կնոջ նկատմամբ:

Նրա փաստաբանը խնդրել էր նրան արդարացնել, Ալվեշը կարող է բողոքարկել դատավճիռը։