Mercedes-Benz-ը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների ապրանքանիշների վարկանիշում՝ շրջանցելով էլեկտրական մեքենաների նախկին առաջատար Tesla-ին։ Այս տվյալով կիսվել է Brand Finance խորհրդատվական ընկերությունը։
Անցյալ տարի Tesla մեքենաները զբաղեցրել են առաջին տեղը, մինչ այդ Mercedes-Benz-ն արդեն ամենաթանկ ապրանքանիշն էր։ Ներկայում Mercedes-Benz-ի արժեքն աճել է 1%-ով՝ հասնելով 59,4 մլրդ դոլարի, իսկ Tesla ապրանքանիշի արժեքը նվազել է 12%-ով՝ կազմելով 58,3 մլրդ դոլար։
Brand Finance-ի վերլուծաբանները շուկայի փոփոխությունը կապում են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի շուրջ սկանդալների հետ, նրա հայտարարությունները բացասաբար են անդրադառնում Tesla-ի հեղինակության վրա:
Երկու առաջատարներից հետո ամենաթանկարժեք ավտոմեքենաների հաջորդ երեք ապրանքանիշներն են Toyota-ն (52,7 միլիարդ դոլար), Porsche-ն (43,1 միլիարդ դոլար) և BMW-ն (41 միլիարդ դոլար):
Չինական մեքենաների ամենաթանկ ապրանքանիշը էլեկտրական մեքենաներ արտադրող BYD ընկերությունն է: Այն աճել է 20%-ով՝ հասնելով 12,1 մլրդ դոլարի։