Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը