Գերմանիայի Բունդեսթագը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը) դեմ է քվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքի (ՔԴՄ/ՔՍՄ) բանաձևին, որը պահանջում է Ուկրաինային մատակարարել Taurus թեւավոր հրթիռներ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, կողմ է արտահայտվել 182 պատգամավոր, դեմ՝ 480, ձեռնպահ է մնացել 5 պատգամավոր։
Փաստաթուղթը կոչ է անում Գերմանիայի կառավարությանը «ճանաչել Ռուսաստանը որպես գոյության սպառնալիք» և խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Բացի այդ, բանաձևում ասվում է, որ Գերմանիայի իշխանությունները պետք է «աջակցեն Ուկրաինային՝ պահանջված և Գերմանիային հասանելի մարտական համակարգերի անհապաղ մատակարարումներով, ներառյալ «Taurus»-ը»: