Հետևեք մեզ։

Թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ Shamshyan.com

17:07, 22 փետրվար 2024
Թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ Shamshyan.com

 Փետրվարի 19-ին առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։

Ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած 56-ամյա Մարգարիտ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից մինչև 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահի ալյումինե պատուհանը, մտել ներս և դրամարկղի սրահից գողացել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ռեստորանում էլ հայտնել են, որ գողացված «սեյֆում» եղել  է մի քանի միլիոն դրամ։