Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի ծառայող Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրության միջոցով հայտնում է, որ այն բնակարանում, որտեղ բնակվումէ Աշոտ Դանիելյանը, խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, վարույթն իրականացնող մարմինն էլ առանց բնակարանի օրինական տիրապետողի ներկայության, որը Դանիելյանի կնոջ հայրն է, խուզարկել է բնակարանը։ Պաշտպանն այդ մասին քննիչին հարց է տվել, թե ինչու են մերժել օրինական տիրապետողի ու նրա ներկայացուցչի ներկայությունը, քննիչն ասել է, որ բնակարանը վարձակալած է, պաշտպանն էլ հակադարձում է՝ վարձակալության պայմանգիր կա։
«Աշոտ Դանիելյանի բնակարանի և մեքենայի խուզարկությամբ թմրանյութ կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց։
Խուզարկության ընթացքում քննությանը հերաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել, ոչ թմրանյութ, ոչ դրա հետ առնչվող որևէ իր, թերևս հայտնաբերված, և ըստ քննիչի կասկածելի զնագվածը կանաչավուն զնագվածն էր, որը հոտառությամբ ու առանց զննության ակնհայտ է, որ նանա է։ Նրա մեքենայից ևս որևէ բան չի հայտնաբերվել»,-ասաց պաշտպանը։
Ըստ պաշտպանի՝ քննիչի ներկայացրած դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ոչ Դանիելյանի մոտ կամ նրան պատկանող որևէ գույքի մեջ, ըստ եզրակացության, կազմում է 0.44 գրամ, որը բավարար չէ անձին անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․