Հետևեք մեզ։

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին․ Ադրբեջանի ԱԳՆ

18:55, 22 փետրվար 2024
Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին․ Ադրբեջանի ԱԳՆ

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ։

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ «Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում»։

Նրանք ևս մեկ անգամ խոսել են Հայաստանի ներքին օրենսդրական կարգավորումների մասին․ «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները»։