Հետևեք մեզ։

Մհեր Ենոքյանը ներողություն խնդրեց Աղաջանովների ընտանիքից, ասաց` զղջում է․ դատարանը նրան ազատ չարձակեց․ Aravot.am

19:43, 22 փետրվար 2024
Մհեր Ենոքյանը ներողություն խնդրեց Աղաջանովների ընտանիքից, ասաց` զղջում է․  դատարանը նրան ազատ չարձակեց․ Aravot.am

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։  Ցմահ ազատազրկվածի շահերի պաշտպանը նրա կինն է՝ Զարուհի Մեժլումյանը: 1996-ին դաժանորեն սպանված ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի հարազատները, սակայն կարծում են, որ Մհեր Ենոքյանը չի կարող լինել ազատության մեջ, քանի որ չէր կարող փոխվել: «1996-2005-2006 թվականները, շուրջ տասը տարի, կարծես թե գտնվել եմ գերու վիճակում եւ նույնիսկ ընտանիքիս հետ հնարավոր չի եղել տեսակցություններ ունենալ… Սա շեշտում եմ նրա համար, որպեսզի դատարանի մոտ հստակ ձեւակերպվի այն պատկերացումը, թե ինչի միջով եմ ես անցել… Եվ վերասոցիալականացման գործընթացը գնահատելիս պետք է հասկանանք, որ պետությունն առհասարակ նման գործառույթ չի իրականացնում»,-դատարանի դահլիճում ասաց Մհեր Ենոքյանը, գրում է Aravot.am-ը։

Նա ասաց, որ 28 տարի պատիժը կրելով հանդերձ՝ հրապարակային ներողություն է խնդրում Աղաջանովների ընտանիքից եւ պատրաստ է միշտ այդ ներողությունը խնդրել. «Ես զղջում եմ ոչ միայն նրա համար, որ Իոսիֆը, իմ դասընկերը չկա, այլեւ զղջում եմ պատճառահետեւանքային կապի մեջ իմ գործողությունների համար, զղջում եմ իմ կնոջը, ծնողներիս ցավ ու տառապանք պատճառելու համար»:

 

28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի: Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։