Հետևեք մեզ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ժամանել է Լեհաստան

16:11, 05 ապրիլ 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ժամանել է Լեհաստան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ՝ Ելենա Զելենսկայի հետ, ժամանել է Լեհաստան, գրում է «Europeyskaya Pravda»-ն։

Պատերազմի սկզբից ի վեր սա Ուկրաինայի նախագահի առաջին հայտարարված այցն է երկրից դուրս։

Լեհաստանի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Անջեյ Դուդայի և նրա տիկնոջ կողմից հյուրերի պաշտոնական ընդունելությունից հետո առաջնորդները բանակցություններ կանցկացնեն նախագահական նստավայրում, իսկ ժամը 18:00-ին  Վլադիմիր Զելենսկին և Անջեյ Դուդան հանդես կգան հայտարարությամբ։

Մինչ այժմ Ուկրաինայի նախագահը լայնածավալ պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի անգամ է լքել երկիրը։ Նա եղել է Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում և Բրյուսելում։