Ուկրաինան գործիք է Արևմուտքի ձեռքում, որը ցանկանում է ոչնչացնել անվտանգության ճարտարապետությունը հետխորհրդային տարածքում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Այսօրվա Ուկրաինան պարզապես գործիք է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ձեռքում, որոնց երկարաժամկետ նպատակն է ոչնչացնել անվտանգության ճարտարապետությունը հետխորհրդային տարածքում և ամբողջ Եվրասիայում», - ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է Եվրամայդանի տարեդարձի կապակցությամբ դիվանագիտական գերատեսչության տելեգրամյան ալիքում։