Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Սպիտակ տուն

23:19, 22 փետրվար 2024
ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ, և պատրաստ ենք ավելի հեռուն գնալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին»,- ասել է նա։

Քիրբին նշել է, որ թեև ԱՄՆ-ը հաստատում չունի Թեհրանի կողմից Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, Վաշինգտոնը պատրաստ է այդ թեման քննարկման ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ «Մեր կողմից մենք այս հարցը կներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ քննարկելու և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է նա։ Պաշտոնյան ասել է, որ միջազգային հանրության պատասխանը կլինի «արագ և խիստ»: