Հետևեք մեզ։

Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է. Նիկոլ Փաշինյան

22:23, 22 փետրվար 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ներկայումս սառեցված է, France 24 հեռուստաալիքին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀԱՊԿ-ը իր անվտանգային պարտավորությունները չի կատարել Հայաստանի նկատմամբ, ինչը չէր կարող հետևանքներ չունենալ, որն էլ այն է, որ մենք, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,-ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարց օրակարգում չկա։


Փաշինյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները