Հետևեք մեզ։

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած

11:59, 23 փետրվար 2024
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած

Փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։ Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։ Դատբաժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։