Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Ավստրիայի հավաքականին 91:106 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր (Հայաստան)՝ վաստակած 30 միավորով, նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:
Երկրորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի փետրվարի 25-ին Երևանում՝ մրցելով Ալբանիայի հետ: