Հետևեք մեզ։

Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Կովերի պարտեզը պաշտպանելու դատական գործընթաց

15:15, 23 փետրվար 2024
Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Կովերի պարտեզը պաշտպանելու դատական գործընթաց

Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական
պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց: Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
 
«Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրաելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը։

Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է  հատուկ ի շահ հայ համայնքի ավելի քան 400 տարի առաջ ստեղծված “waqf” - ի հավատարմագրով: Օրինական ուժ ունեցող “Waqf” - ի հավատարմագրի համաձայն` Պատրիարքարանը չի կարող գույքը վարձակալության հանձնել կամ վաճառել, եթե գործարքը չի բխում հայ համայնքի անմիջական շահերից, և եթե գործարքը համաձայնեցված չէ հայ համայնքի հետ: Այս դեպքում գործարքը ո՛չ հայ համայնքի համաձայնությունն է ստացել, ո՛չ էլ բխում է նրա շահերից:

Հայ համայնքի դիրքորոշումը լիովին համընկնում է Սրբոց Յակոբեանց Միաբանույթուն դիրքորոշման հետ: 2021 թվականին Միաբանության տասնյոթ անդամներ, այսինքն՝ Պատրիարքարանի գերագույն մարմնի անդամների մեծամասնությունը, հայտարարություն տարածեցին՝ հրապարակայնորեն դեմ արտահայտվելով գործարքին և հայտարարելով, որ Պատրիարքը չունի ենթադրվող համաձայնությունն իրագործադրելու անհրաժեշտ լիազորություններ ու պայմաններ։ Որպես այդպիսին, Հայ համայնքի իրավական գործն ընդգծում է Պատրիարքարանի լիազորությունների բացակայությունը այս կոնկրետ գործարքի հարցում:
Համայնքի դատական հայցը անհրաժեշտ իրավական ձայն է և վճռորոշ իրավական ուժ ենթադրյալ համաձայնագրի չեղարկման և հողը պաշտպանելու համար. սա նպատակ է, որը կիսում են հայ համայնքը, Հայոց պատրիարքարանը և Հայոց համաշխարհային սփյուռքը: 

Հայ համայնքն ունի կոնկրետ իրավունքներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և պետք է պաշտպանվեն հենց հայ համայնքի կողմից: 

Այս հողն ունի մեծագույն պատմական և մշակութային նշանակություն՝ խորհրդանշելով Համայնքի և Պատրիարքարանի մշտական ներկայությունը տարածաշրջանում, և Համայնքը պարտավորվում է պահպանել Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությունն ու պաշտպանել իրեն “Xana Capital”-ի հետ այս ենթադրյալ գործարքից բխող գոյաբանական սպառնալիքից:

Անօրինական վարձակալության մասին իմանալուց ի վեր Համայնքի անդամները յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին կազմակերպում գործարքի դեմ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: 

Համայնքը շուրջ 100 օր նստացույց է արել՝ 24/7 վրաններում ճամբարելով՝ պաշտպանվելու ֆիզիկական սպառնալիքներից և հողի վրա հարձակումներից: Համայնքը գիտակցում  է, որ իր գոյատևումը կախված է այս հողի պաշտպանությունից: Այժմ նրանք  ձգտում են  պարտադրել իրենց պատմական իրավունքները հենց այդ հողում և հաստատել վարձակալության անվավերությունը Երուսաղեմի շրջանային դատարանում: 

Կարևոր է, որ Համայնքի հայցը ամրապնդում է Պատրիարքարանի արդեն գոյություն ունեցող հայցը կարևոր փաստարկներով, որոնք Համայնքի իրավունքների մեջ են մտնում, որպեսզի կասեցվի Երուսաղեմի Հին քաղաքում Համայնքի պատմական ներկայության, ժառանգության և գոյության դեմ հարձակումը:

Երուսաղեմի հայ համայնքը հանդես է գալիս՝ որպես մեկ միասնական ձայն։ Այն միասնաբար պաշտպանում է այն սկզբունքը, որ միայն արդարությունը բավարար կլինի:  Համայնքը կողմանիկցն է այն համոզման, որ Համայնքի հետ թափանցիկության և համագործակցության բացակայությունն է Հայկական թաղամասը դրել գոյատևման խնդրի առաջ։ 

Համայնքը կպայքարի մինչև վերջ, որպեսզի Հայկական թաղամասը մնա անձեռնմխելի, մնա հայկական և մնա ի շահ հայ ժողովրդի։ Սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք միավորել են աշխարհի հայերին և մեր դաշնակիցներին, ովքեր հասկանում են Երուսաղեմի Հին քաղաքի արժեքը՝ փրկելու համար Հայկական թաղամասը:

Համայնքը պարտավորվել է իրացնել այս հզոր միավորող մանդատը և այժմ  հաստատում է իր իրավունքները դատարաններում: Համայնքի հարյուրավոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրենց պատմական իրավունքների պաշտպանության իրավական պայքարին և պաշտպանելու այն կարևոր ունեցվածքը, որը դարերի ընթացքում ծառայել է Հայ համայնքին ՝ ապրուստի վայրից մինչև տուն՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։ 

Այն նաև ապահովել է դպրոցների, եկեղեցիների և համայնքային հաստատությունների հասանելիությունը մարդկանց համար: Հայ Համայնքը տեղում և դատարաններում կպայքարի իր իրավունքների պաշտպանության համար։

Համայնքը պնդում է, որպեսզի դատական գործի կողմերը և նրանց ենթակայության ներքո գտնվողները ձեռնպահ մնան Համայնքի անդամների դեմ ուղղված ցանկացած հակընդդեմ միջոցներից: 

Այդ նպատակով ժողովուրդը խնդրում է միջազգային հանրությանը զգոն մնալ, կանգնել հայ համայնքի կողքին նման սպառնալիքների դեպքում և շարունակել իր աջակցությունը հայտնել հայ համայնքին անսասան հանձնառությամբ՝ պաշտպանելու համար Հայկական պարտեզը, Հայ համայնքի իրավունքները և պաշտպանել Հայ ժողովրդի ապագան Երուսաղեմում։

Շնորհակալություն ենք հայտնում Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքին` համայնքի երիտասարդ անդամներ Հակոբ Ջրնազյանին, Սեդրակ Բալյանին և մյուս անդամներին»։