Հետևեք մեզ։

Սպասվում են տեղումներ և մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

15:17, 23 փետրվար 2024
Սպասվում են տեղումներ և մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Փետրվարի 24-26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։