Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի բազմակի չեմպիոններ՝ Դինա և Արինա Ավերինա քույրերն ավարտել են իրենց մարզական կարիերան, ասել է Գեղարվեստական մարմնամարզության համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիները։
«Այսօր շատ տխուր նորություն ունենք: Ես հիմա լացելու եմ: Այսօր Դինան և Արինա Ավերինան ինձ ասացին, որ այլևս ելույթ չեն ունենալու: Մենք երկար ճանապարհ ենք անցել նրանց հետ», - ասել է Վիները:
Դինա և Արինա Ավերինա քույրերը հայտարարել են իրենց կարիերան ավարտելու մասին
17:06, 23 փետրվար 2024