Թուրք քաղաքական գործիչ Մուրատ Այդընի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է կատուն մասնակցում արձակուրդների տրամադրման թեմայով քննարկմանը։
Այդընը Բեյքոզի մունիցիպալիտետի քաղաքապետն է (գտնվում է Ստամբուլի նահանգում), ով Instagram-ում իր հետեւորդների հետ կիսվել է այդ հանդիպման ժամանակ իր մոտ եկած կատվի տեսանյութով։
«Դա մեր առաջին հանդիպումն էր այն կատվի հետ, որին հետագայում Բելլա անվանեցինք։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ նա մասնակցեց հանդիպման»,-ասել է Այդընը և տեղեկացրել, որ կատվին ու նրա եղբորը տարել է իրենց տուն։
Տեսանյութն՝ այստեղ։