Հետևեք մեզ։

Եթե իր շեֆը պատերազմը տանուլ տալուց հետո հրաժարական չտվեց, դժվար Ալեն Սիմոնյանը թքելու համար հրաժարական տա. Հրանտ Թոխատյան. News.am

17:56, 05 ապրիլ 2023
Եթե իր շեֆը պատերազմը տանուլ տալուց հետո հրաժարական չտվեց, դժվար Ալեն Սիմոնյանը թքելու համար հրաժարական տա. Հրանտ Թոխատյան. News.am

Ազգային ժողովի նախագահի արարքն անընդունելի է, ինչ էլ որ արած լիներ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:

«Յուրանքանչյուր մարդու համար անընդունելի արարք է դա: Մանավանդ երբ դա արել է Ազգային ժողովի նախագահը: Նա երբեք իրեն պետք է թույլ չտար, պետք է ունենար բարոյական այնքան հիմք, որ նման բան մտքով անգամ չանցկացներ»,- նշեց Հրանտ Թոխատյանը:

Հարցին՝ այդ միջադեպից հետո արդյո՞ք Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից, Հրանտ Թոխատյանն ասաց. «Դա արարք է, որին չգիտեմ՝ ինչ պատիժ է պետք: Գիտեք, եթե իր շեֆը պատերազմը տանուլ տալուց հետո հրաժարական չտվեց, դժվար Ալեն Սիմոնյանը թքելու համար հրաժարական տա»: