Մեր ցանկությունն էր թոշակառուների բեռը թեթևացնել, այս մոտեցումը կիսեց նաև առևտրային բանկը՝ «Լիբերթի բանկ»-ը։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նշելով, որ ցանկացած քայլ, որը կթեթևացնի թոշակառուների և ընդհանրապես համաքաղաքացիների վիճակը, կարևոր է։
«Մենք երեկ հանդիպում ունեցանք, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարին, ինչպես նաև «Լիբերթի բանկի» ղեկավարությանը, նրանց վերաբերմունքը շատ կառուցողական էր։ Թեև այն, ըստ էության, կոմերցիոն պրոդուկտ է, բայց «Լիբերթի բանկը», դրսևորել է սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ, և դրա հաշվին է, որ մեզ հաջողվեց պայմանավորվել կենսաթոշակային վարկերի հետ կապված տոկոսադրույքը զգալիորեն նվազեցնելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին, ապա մանրամասները լրացուցիչ կպարզվեն, և բանկը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի այս առնչությամբ, կիմանաք նրանցից։ Ընդհանուր առմամբ, մեր ցանկությունն էր թոշակառուների բեռը թեթեւացնել»,- ասաց վարչապետը։