Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել շիական «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքին Լիբանանի հարավում:
«Կործանիչները հարձակվել են Հեզբոլլահի ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վրա Լաբունե շրջանում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։ Լիբանանի արտգործնախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմը հայտնել է Հյուսիսային Իսրայելի մոտ 80 հազար բնակիչների մասին, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում։