Հնարավոր է` Իսրայելին թույլ չտան մասնակցել «Եվրատեսիլ 2024» մրցույթին՝ ներկայացված «October Rain» երգի պատճառով։
Կազմակերպիչները դրա տեքստում և անվան մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, և պետք է որոշում կայացնեն՝ թույլ տալ մասնակցությունը, թե ոչ։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերին է սկսվել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, որը շարունակվում է մինչև օրս։
▫️Իսրայելական «Կան» հանրային հեռարձակման կորպորացիան, որն այս երկրում Եվրատեսիլի պաշտոնական հեռարձակողն է, արդեն հայտարարել է, որ նոր երգ չի ներկայացնի մրցույթին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը արգելի մասնակցությունը։