Հետևեք մեզ։

Վիճաբանություն, մի քանի մեքենաների մասնակցությամբ վթար, այրված մեքենա և սպանություն Քասախում․ մասնակիցներից մեկը բենզալցակայանի սեփականատեր է․ Shamshyan.com

23:10, 23 փետրվար 2024
Վիճաբանություն, մի քանի մեքենաների մասնակցությամբ վթար, այրված մեքենա և սպանություն Քասախում․ մասնակիցներից մեկը բենզալցակայանի սեփականատեր է․ Shamshyan.com

Փետրվարի 23-ին ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ոն ժամանել իրավապահները, պարզվել է, որ Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։ «Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են և ըստ օպերատիվ տեղեկությունների «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ շենքերի մի թաքուն տեղ կանգնել է։ Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։

Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է։  «Hummer»-ի տերն էլ Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։  Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա ու ոստիկաններն ու քննիչները պարզում են «Mercedes»-ի հրդեհման դեպքը կապ ունի նշված միջադեպի հետ, թե ոչ։  Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։