Հետևեք մեզ։

Աբովյանում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա է արյվել (տեսանյութ)

10:40, 24 փետրվար 2024
Աբովյանում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա է արյվել (տեսանյութ)

 

Փետրվարի 24-ին, ժամը 06:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: