Հետևեք մեզ։

Պուտինն ԱՄՆ դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության խոսել է Ուկրաինական հակամարտության պատճառի մասին

18:47, 05 ապրիլ 2023
Պուտինն ԱՄՆ դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության խոսել է Ուկրաինական հակամարտության պատճառի մասին

Օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից գունավոր հեղափոխությունների կիրառումը հանգեցրել է Ուկրաինայում հակամարտության. «Հարգելի տիկին դեսպան, ես չեմ ուզում խաթարել հավատարմագրերի հանձնման բարեհամբույր մթնոլորտը և գիտեմ, որ դուք կարող եք համաձայն չլինել իմ կարծիքի հետ, բայց այսօր չեմ կարող չասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից  այնպիսի գործիքակազմի կիրառումը, ինչպիսիք գունավոր հեղափոխություններին աջակցելն է,  2014 թվականի Կիևում պետական ​​հեղաշրջման աջակցությունը, ի վերջո հանգեցրեց ներկայիս ուկրաինական ճգնաժամին և լրացուցիչ բացասական ներդրում ունեցավ ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

Նշենք, որ այսօր  Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին իր հավատարմագրերն է հանձնել Պուտինին։ Մինչ այդ  նա Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր։