Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով ժամանել է Կիև, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Շաբաթ օրը ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Բորիս Ջոնսոնը նույնպես Կիևում է»,- գրել է Գոնչարենկոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, Վլադիմիր Զելենսկին կմասնակցի G7 երկրների առաջնորդների առաջին առցանց հանդիպմանը, որը կանցկացվի Իտալիայի նախագահությամբ, որը նախատեսված է փետրվարի 24-ին։