Հետևեք մեզ։

Իտալիայի, Կանադայի, Բելգիայի վարչապետները և ԵՀ ղեկավարն այցելել են Կիև

11:25, 24 փետրվար 2024
Իտալիայի, Կանադայի, Բելգիայի վարչապետները և ԵՀ ղեկավարն այցելել են Կիև

Կիև են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանք գնացքով ժամանել են Լեհաստանից։

«Արևմտյան չորս առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի, Կանադայի և Բելգիայի վարչապետները, շաբաթ օրը ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային», - հայտնում է Reuters-ը։

Նշենք, որ այսօր լրանում է ռուս-ուկրաինական հակամարտության երկու տարին։