Հետևեք մեզ։

Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց, նա վերակենդանացման բաժանմունքում է

12:13, 24 փետրվար 2024
Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց, նա վերակենդանացման բաժանմունքում է

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ արցախյան 44-օրյա պետերազմին նահատակված Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: 

Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»։