Գերմանիայի ԱԳՆ-ն փոխել է Ուկրաինայի մայրաքաղաքի անվան տառադարձությունը Կիևից Կիյիվ (Kyjiw)։ Այս մասին թվիթերյան օգտահաշվում հաղորդել է նախարարությունը։
Ուկրաինայի մայրաքաղաքի նոր անվանումը կօգտագործվի պաշտոնական նամակագրության մեջ, տեքստերում և տեղեկատվական նյութերում:
«ԱԳՆ-ն աստիճանաբար փոխում է ուղղագրությունը, դա վերաբերում է դեսպանատների կայքերին և ցուցանակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։