Հետևեք մեզ։

Ֆրանսիայում ֆերմերները ճեղքել են ոստիկանական շղթան և ներխուժել տաղավար, որտեղ գտնվում է Մակրոնը․ պահանջում են նախագահի հրաժարականը (տեսանյութ)

14:44, 24 փետրվար 2024
Ֆրանսիայում ֆերմերները ճեղքել են ոստիկանական շղթան և ներխուժել տաղավար, որտեղ գտնվում է Մակրոնը․ պահանջում են նախագահի հրաժարականը (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում սուլոցներով ու բողոքի ակցիաներով են դիմավորել գյուղատնտեսական ցուցահանդեսում, դատապարտել է ֆերմերների «հակաարդյունավետ» գործողությունները և կոչ արել նրանց հանգստանալ և չմիջամտել գյուղատնտեսական ցուցահանդեսին։


«Ցուցահանդեսը պետք է անցկացվի հանգիստ պայմաններում։ Ես ասում եմ բոլոր ֆերմերներին՝ դուք ձեր գործընկերներից ոչ մեկին չեք օգնում։ Դուք վախեցնում եք ընտանիքներին, սա հակաարդյունավետ է։ Բոլորին կոչ եմ անում հանգստանալ»,-ասել է Մակրոնը Փարիզի Գյուղատնտեսության սրահում արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

Հարցին, թե արդյոք նա վախենում է գնալ ֆերմերների մոտ՝ նրանց բղավոցների և սուլոցների պատճառով, Մակրոնն ասել է, որ «դա իրեն չի անհանգստացնում»:

Մինչ այդ մի քանի հարյուր ֆերմերներ ճեղքել են ոստիկանական շղթան և ներխուժել տաղավար, որտեղ գտնվում է Մակրոնը։ Նրանք վանկարկումներով  պահանջել են Մակրոնի հրաժարականը։