Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆերմերների հետ զրույցում կրկին խոստացել է պաշտպանել ֆրանսիացի ֆերմերներին ներկրվող ուկրաինական արտադրանքի մրցակցությունից։
Շաբաթ օրը բացված գյուղատնտեսական ցուցահանդեսում սուլոցների արժանացած Մակրոնը զրուցել է մի խումբ ֆերմերների հետ: Դժգոհ ֆերմերները նախագահին հարցեր են ուղղել, որոնց, իրենց կարծիքով, պետությունը չի անդրադառնում.«Մենք շտապ միջոցներ ենք ձեռնարկել, այդ թվում՝ հացահատիկի հետ կապված, քանի որ շուկան ամբողջովին պայթել է: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր շուկան փլուզվի ավելորդ ներմուծման պատճառով: Սա վտանգավոր գոտի է»,- ասել է Մակրոնը, ում ելույթը հեռարձակել է BFMTV-ն:
Ցուցահանդեսի բացումը հետաձգվել է մի քանի ժամով, քանի որ ի սկզբանե նախատեսված էր, որ Մակրոնը կանցկացնի իր պաշտոնական բացումը, կշրջի սրահներով և կզրուցի այցելուների հետ։
Արդյունքում կազմակերպիչները այցելուներին հնարավորություն են տվել մուտք գործել բոլոր տաղավարները, բացի առաջինից, որտեղ գտնվում է նախագահը։