Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե քաղաքից (Հոնսյու կղզի) 190 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։