Չինացի ֆուտբոլի աստղ Լի Թեն ցմահ ազատազրկման է դատապարտվել Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը գնելու համար։ Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Լի Թեին արժեցել է 413 հազար դոլար։ Բացի այդ, չինական ֆուտբոլի ամենահաջողակ խաղացողներից մեկը ակումբներում աշխատել է որպես գլխավոր մարզիչ, այնտեղ էլ խաղային հանդիպումներ է գնել։ Բայց ամենազարմանալին այն է, որ մի երկրում, որտեղ մահապատիժ է նախատեսված կոռուպցիայի համար, նման հանցագործությունները դեռևս գոյություն ունեն։
Չինացի ֆուտբոլի աստղը դատապարտվել է ցմահ ազատազրկման
17:27, 24 փետրվար 2024