Մարտի 1-ին Ալլա Պուգաչովայի նոր «P.S.» ալբոմը կհայտնվի բոլոր հոսքային հարթակներում։ «P.S.» ալբոմում կներկայացվեն տասնմեկ նոր ստեղծագործություններ՝ «Монолог», «Анестезия», «Поживи в моей шкуре», «На коне», «Жизнь напоказ», «Вольная», «Серое пальто», «Что-то надо мне», «Соловушка», «Мой друг», «На землю выпала роса»։ Եվս ինը երգ հայտնի հիթեր են նոր մշակումներով։
Հարկ է նշել, որ նոր ալբոմի թողարկումը ոչ մի կերպ կապված չէ Ալլա Պուգաչովայի Ռուսաստան վերջին այցի հետ։ Այս տեղեկությունը հաստատել է Անատոլի Լոպատինը։ «Այս ստեղծագործությունները ստուդիայում չեն ձայնագրվել», - պատասխանել է ձայնային ռեժիսորը սոցիալական ցանցերում երկրպագուներից մեկի հարցին։