Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի G7-ի վիրտուալ գագաթնաժողովին, որը կանցկացվի շաբաթ օրը Իտալիայի նախագահությամբ, հայտնում է Ansa-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին։
Գործակալությանը հայտնել են, որ Մակրոնը զբաղված է լինելու Փարիզում գյուղատնտեսական ցուցահանդեսով, որտեղ նա պետք է ջանքեր գործադրի ֆերմերների բողոքը զսպելու համար։
G7-ի հանդիպմանը Ֆրանսիան կներկայացնի երկրի արտաքին գործերի նախարարը։
Էմանուել Մակրոնը չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին
17:51, 24 փետրվար 2024