Ազատազրկման վայրում մահացած Նավալնիի մարմինը հանձնել են մորը։ Այս մասին հայտնել է մահացած քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ «Տիկին Լյուդմիլա Իվանովնան դեռ Սալեխարդում է։ Հուղարկավորությունը դեռ սպասվում է։ Չգիտենք՝ կառավարությունը կխանգարի նրանց, թե ոչ։ Մենք կկիսվենք տեղեկատվությունը, երբ այն հասանելի դառնա», - գրել է նա X-ում:
Նախկինում Նավալնիի մերձավորները հայտնել էին, որ քննիչները շանտաժի են ենթարկել Լյուդմիլա Նավալնայային՝ պահանջելով որդուն գաղտնի հուղարկավորել։