Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է հոր և իր համատեղ լուսանկարը և շնորհավորել է նրա երկնային ծնունդը։
Քարդաշյանը գրել է․«Շնորհավոր երկնային ծնունդդ, հայրիկ: Չեմ կարող հավատալ, որ այսօր կդառնայիր 80 տարեկան։ Եթե այստեղ լինեիր, մենք միասին կտոնեինք քո ծնունդը դահուկավազքով: Ես չեմ կարողանում դահուկով սահել առանց քո մասին մտածելու: Ես միշտ կհիշեմ այն ճամփորդություններն ու հիշողությունները, որոնք թողել ես մեզ։ Աստված մեզ օրհնել է մտածող, համբերատար, ուրախ, խարիզմատիկ և սիրող հայրիկ շնորհելով։ Ես այնքան կցանկանայի, որ այստեղ լինեիր և հանդիպեիր մեր բոլոր փոքրիկների հետ, տեսնեիր այն կյանքը, որը մենք ենք ստեղծել, ես գիտեմ, որ դու այս ամենին թիկունք կլինեիր։ Շնորհակալ եմ, դու ամենամաքուր սիրո լավագույն օրինակն ես»։