Եվրամիությունը 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինային տրամադրել է ավելի քան 130 միլիարդ եվրո օգնության ծրագրեր։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք 2022 թվականի փետրվարի 24-ից տրամադրել ենք 82 միլիարդ եվրո կամ 83 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցելու համար: Եվս 50 միլիարդ եվրո ներառված է մակրոֆինանսական օգնության լրացուցիչ փաթեթում», - ասել է նա «Ռադա» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսեյ Սոբոլևը հայտնել էր, որ Կիևը նախատեսում է 2024 թվականին ստանալ 18 միլիարդ եվրո՝ 50 միլիարդ եվրո արժողությամբ նոր քառամյա ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է փետրվարի 1-ին Եվրամիության գագաթնաժողովում։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի տնտեսական բարեփոխումների ծրագիր չորս տարի ժամկետով, որի իրականացումը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ստուգելու է Եվրահանձնաժողովը։ Միաժամանակ հատուկ ստեղծված վերստուգիչ խորհուրդը կհետեւի, թե ինչպես են Ուկրաինայի իշխանությունները տնօրինում ստացված գումարները։