Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Դոհայում ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը մրցել է ATP-ի դասակարգման աղյուսակի 116-րդ տեղը զբաղեցնող չեխ Յակուբ Մենշիկի հետ և 7:6 (14:12), 6:4 հաշվով հաղթանակ տարել։
Խաչանովը 27 տարեկան է, նա ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը և այժմ կազմակերպության հովանու ներքո անցկացվող 6 մրցաշարերի հաղթող է։ Մեծ սաղավարտի մրցաշարերում մարզիկի լավագույն արդյունքը Ավստրալիայի բաց առաջնությունների (2023) և ԱՄՆ-ի բաց առաջնությունների (2022) կիսաեզրափակիչ դուրս գալն է։ 2021 թվականին Խաչանովը դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։