«Մեծ յոթնյակի» երկրները ցանկանում են խստացնել ռուսական նավթի գնային շեմը և փորձել սահմանափակել Ռուսաստանի եկամուտը էներգառեսուրսների վաճառքից։ G7-ը կշարունակի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի և երրորդ երկրների ընկերությունների վրա, որոնք կօգնեն շրջանցել պատժամիջոցները: G7-ի առաջնորդները խոստացել են միջոցներ ձեռնարկել ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանին աջակցող երկրների դեմ։
Բացի այդ, «Մեծ յոթնյակի» առաջնորդները կշարունակեն աջակցել Կիևի, այսպես կոչված, խաղաղության բանաձեւին և խոստանում են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։