ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի «Իմ ուժը ինձ հետ է» նոր երգի խոսքերը։ Ստեղծագործական դուետի հերթական աշխատանքի շնորհանդեսը տեղի է ունեցել Crocus City Hall համալիրում կայացած համերգում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Զախարովան ավելի վաղ իր Telegram ալիքում նշել էր, որ Ուսպենսկայային հանդիպել է մի քանի տարի առաջ։ Իրենց համագործակցության ընթացքում հեղինակների թիմն արդեն թողարկել է «Ես քեզ շատ էի սիրում» և «Աղոթք» ստեղծագործությունները. երկու երգերի համար էլ խոսքերը գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի բանաստեղծությունների վրա հիմնված երգերը կատարել են նաև Զառան, Նարգիզը, Լյուսյա Չեբոտինան, Վալերիան, Մաքսիմ Ֆադեևը և Ալեքսանդր Կոգանը։
Երգի տեսանյութն՝ այստեղ։