Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա օրերին կառավարության հաստատմանը կներկայացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում գործողությունների ծրագիրը, ներառյալ տարածքից խաղաղ բնակիչների տարհանումը։
«Առաջիկա օրերին ես կհրավիրեմ Նախարարների կաբինետին՝ հաստատելու Ռաֆահի օպերատիվ ծրագրերը, ներառյալ այնտեղ խաղաղ բնակչության տարհանումը», - գրել է Նեթանյահուն X-ում։