Հետևեք մեզ։

Հազարավոր քաղաքացիներ դատապարտել են եկեղեցու նկատմամբ վարկաբեկիչ գործողություններրը․ Մայր Աթոռ

23:02, 24 փետրվար 2024
Հազարավոր քաղաքացիներ դատապարտել են եկեղեցու նկատմամբ վարկաբեկիչ գործողություններրը․ Մայր Աթոռ

Հազարավոր հավատացյալներ այսօր ուխտավորաբար հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և իրենց զորակցությունը հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայարպետին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի պաշտոնական էջը։

«Նրանք դատապարտել և անթուլատրելի են համարել վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող վարկաբեկող գործողությունները։

Մուշեղ եպ. Բաբայանը բոլորին հրավիրել է սեպտեմբերի 28 և 29-ին կայանալիք Մայր Տաճարի օծման և մյուռոնօրհնության արարողությանը»,-ասվում է հայտարարությունում։