Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այս մասին գրում է ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը․ «Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է:
Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը»:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի ուղղությամբ․ ՊՆ